Հայաստանում կնշվի PR-ի և PR մասնագետների միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին «ՓիԱր-ի Զարգացման հայկական կենտրոն»-ը Հայաստանում առաջին անգամ կնշի PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների: «PR մրցանակաբաշխության» ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառմանը կմասնակցեն մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---