26 հուլիսի 2010 - 19:52 AMT
«Արփա» ինստիտուտը հայտարարում է նորարարության մրցույթ` համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար

«Արփա» ինստիտուտը հայտարարում է նորարարության մրցույթ` համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար:

Մրցույթի մասնակցության բոլոր հայտերը քննարկելու է «Արփայի» հատուկ հանձնաժողովը: Մրցանակակիրների անունները կտեղադրվեն «Արփայի» կայքէջում և կհայտարարվեն Հայաստանի համալսարաններում, իսկ մրցանակները կհանձնվեն հատուկ հանդիսավոր արարողությամբ;

Սահմանված են հետևյալ մրցանակները` առաջին մրցանակ` 2000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակ` 1000 ԱՄՆ դոլար, երրորդ մրցանակ` 600 ԱՄՆ դոլար և չորրորդ մրցանակ` 400 ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է «Արփա» ինստիտուտի կայքէջը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.arpainstitute.org կայքէջը: