Լեռնիկ Ալեքսանյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերադարձ էր «ակունքներին»

Լեռնիկ Ալեքսանյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերադարձ էր «ակունքներին»

PanARMENIAN.Net - «Ժառանգության» ու Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վերջին համագումարները ցույց են տալիս, որ երկու քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների և այժմ որոշում են ներկուսակցական կազմակերպչական հարցեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանն, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀՀՇ-ի 16-րդ համագումարում, բնութագրել է այն որպես վերադարձ «ակունքներին»: «Ղարաբաղյան կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ այն դիրքորոշմանը, որը նա շարադրել էր 1997թ. «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածում»,-նշել է նա: Պատգամավորըր հավելեց նաև, որ Հայ ազգային կոնգրեսում կան ուժեր, օրինակ, «Հանրապետություն« կուսակցությունը, որոնք համաձայն չեն այդ դիրքորոշման հետ:

Անդրադառնալով ՀՀԿ գործունեությանը` Ալեքսանյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը բավարար ռեսուրսներ ունի ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու համար: «Սակայն մեզ համար այդքան էլ կարևոր չէ ստացած ձայների քանակը, որքան համագործակցուիթյունը խորհրդարանական այլ ուժերի հետ, որոնք առավել մոտ են իրենց ծրագրերով»,-ասել է Լեռնիկ Ալեքսանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---