2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 647 000 մարդ

2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 647 000 մարդ

PanARMENIAN.Net - 2010 թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 647 000 մարդ, 2009 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 583 500 մարդու համեմատ, հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում վայրէջք կատարած ուղևորների թիվը 300 300 է, 2009 թ. հունվար-հունիս ամիսներին մուտք գործած 274 300-ի դիմաց: Վեց ամսվա ընթացքում մեկնածների թիվը 347 600-ից ավելի էր 2009 թ. նույն ժամանակահատվածում մեկնած 309 200-ի համեմատ:

2010 թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր ներմուծվել է 2493 տոննա բեռ, 2009 թ. նույն ժամանակահատվածի 2237 տոննայի փոխարեն: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում դուրս է տարվել 1579 տոննա բեռ, 2009 թ. նույն ժամանակահատվածում փոխադրված 1267 տոննա բեռի:

2010 թ. «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքներն ու վայրէջքները 4279 են եղել, 2009 թ. նույն ժամանակահատվածում 3742-ի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---