ANCA. Մեթյու Բրայզայի պատասխանները, ցավոք, գնալով ավելի շատ հարցեր են հարուցում

ANCA. Մեթյու Բրայզայի պատասխանները, ցավոք, գնալով ավելի շատ հարցեր են հարուցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ընթացքում հուլիսի 27-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի պատասխաններն ավելի շատ հացեր առաջացրեցին, քան բավարարեցին սենատորներին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Բրայզային ուղղված հարցերն արտացոլում են հանձնաժողովի մտահոգությունն առ այն, որ նրա գործողությունները ադրբեջանամետ են ղարաբաղյան կարգավորման հարցում: «Եթե նա անաչառ չլինի, դա կխանգարի ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները տարածաշրջանում առաջ մղելու գործին: Հատուկ ուշադրություն դարձվեց նաև նրա սերտ կապերին նավթով հարուստ Ադրբեջանի հետ և այդ երկրի կաշառակեր պաշտոնյաների հետ նրա կապերին, նրա լռությանը Բաքվի ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ և նրա թույլ արձագանքը 2005թ. ադրբեջանցի զինվորականների կողմից Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանոցի ոչնչացման վերաբերյալ: Բրայզան այն ժամանակ ասաց, որ «գերեզմանոցի ոչնչացումն ոչ թե բարբարոսություն է, այլ ողբերգություն»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:

Պատասխանելով սենատոր Բարբարա Բոքսերի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման առնչությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի լռության վերաբերյալ հարցին` Մեթյու Բրայզան պատասխանեց, որ «այնքան էլ պարզ չէ, թե ինչ է կատարվել հունիսի 18-ին, սակայն մենք գիտենք, որ կան մի քանի սպանվածներ»: «ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է առաջընթացի հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կարգավորման հասնելու գործում: «Մենք կրկին ասացինք նախագահ Իլհամ Ալիևին և նրա թիմին, որ ռազմական լուծում լինել չի կարող և կոչ արեցինք հավատարիմ մնալ Մինսկի խմբին»,-ասել է Բրայզան:

Ցավոք, Բրայզայի պատասխանները ավելի շատ հարցեր են հարուցում: Նա հաստատեց մեր վաղեմի մտավախությունները, որ նա այն մարդը չէ, ով պետք է ներկայացնի ԱՄՆ-ն Ադրբեջանում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով, որ շատ երախտապարտ է սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին`ընդգծելով նրանց անփոխարինելի դերը Բաքվում դիվանագետի ընտրության հարցում, որը կկարողանա առավել արդյունավետ առաջ մղել ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասի տարածաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---