Lրացավ Լիսաբոնում 5 հայերի կողմից թուրքական դեսպանատան գրավման և նահատակության 27-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայերի կողմից թուրքական դեսպանատան գրավման և նահատակության 27-րդ տարեդարձը: Այս առիթով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։ Այն չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար: Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է: Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։ Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում»:

1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ հայեր` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում խփվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---