Նովոռոսիյսկի պղծված գերեզմանները կվերականգնվեն Կրասնոդարի շրջանի բյուջեի հաշվին

Նովոռոսիյսկի պղծված գերեզմանները կվերականգնվեն Կրասնոդարի շրջանի բյուջեի հաշվին

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի կարգադրությամբ հուլիսի 29-ին Նովոռոսիյսկ կժամանեն Հարավային դաշնային շրջանում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը և Կրասնոդարի շրջանի հայ համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Այնտեղ նրանք կհանդիպեն համապատասխան քաղաքային կառույցների ղեկավարների հետ` վանդալիզմի այդ ակտի առնչությամբ մեր վերաբերմունքը շարադրելու նպատակով, ինչպես նաև հարկ եղած դեպքում տեղի հայ համայնքին անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն, հաղորդում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:

Բացի վերը շարադրվածից, ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից նախաձեռնված միջոցների` ՌԴ ԱԳՆ հղված դիտողության, շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևին դեսպանի ուղղված նամակի արդյունքում այսօր Նովոռոսիյսկի քաղաքային իշխանությունները հայտարարություն են տարածել: Այդ հայտարարության մեջ հաղորդագրություն էր պարունակվում այն մասին, որ մի քանի օրվա ընթացքում բոլոր տապանաքարերը քաղաքային բյուջեի միջոցների հաշվին կվերականգնվեն իրենց նախկին տեսքով, իսկ հուլիսի 29-ին ծրագրվում է շրջանի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել մեղավորների շուտափույթ հայտնաբերման համար:

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային ընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն, երեք քաղաքային գերեզմանատների գերեզմանների տապանաքարեր պղծվել են: Կաբախախի գերեզմանատանը պղծվել է 24 տապանաքար (հիմնականում հայկական), Մեֆոդիևյան գերեզմատանը` 11 (հիմնականում ռուսական) և Կենտրոնական գերեզմանատանը` 5 տապանաքար (ռուսական):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---