15 կազմակերպություններ մրցանակներ ստացան Հայաստանում լավագույն PR-ի համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ տարբեր ոլորտներում լավագույն PR-ն իրականացրած կազմակերպությունների պարգևատրման արարողությունը: Արարողությունը կազմակերպել էր «PR-ի զարգացման հայկական կենտրոնը»: Դրական հասարակական կարծիք ձևավորելու գործում ավանդի համար պատվոգրեր ու մրցանակներ ստացան 15 հասարակական, բարեգործական ու առևտրային կազմակերպություններ ու մասնավոր անձիք, «Լավագույն բնապահպանական նախագիծ» (այս անվանակարգում հաղթեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Վերաբերվիր բնությանն ինչպես քո սեփական տանը» նախագծի համար), «Լավագուն անակնկալ-ակցիա» (մրցանակը ստացավ «Միասին» միությունը մարտի 8-ին նվիրված «Կենդանի բացիկ» ակցիայի համար), «Ակամա PR» (մրցանակ ստացան Արենի 1 քարանձավում հնագույն կաշվե կոշիկը հայտնաբերած հայ հնագետները) և այլ անվանակարգում: Պարգևատրման արարողությունը նվիրված էր Հայաստանում PR-ի և այդ ոլորտի մասնագետների օրվան:

«Այս պարգևատրման արարողությունը մեր երկրի համար որևէ լավ բան արած մարդկանց երախտագիտություն հայտնելու միջոց է: Եթե մենք հնարավորություն ունենայինք շնորհակալություն հայտնելու ոչ թե 15, այլ 100 կազմակերպությունների, մենք այդպես էլ կանեինք»,-ասել է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Անդրադառնալով կենտրոնի ապագա ծրագրերին`նա ընդգծել է, որ նրա կարգախոսն է «Ավելի քիչ խոսք` ավելի շատ գործ»: «Մենք ապագայի մեծ պլաններ ունենքն: Մեր նպատակներից մեկն է PR-ով զբաղվող տարբեր ընկերությունների միավորումը, քանի որ մենք պետք է գործենք որպես միասնական օրգանիզմ, ինչի հետ կապված մենք դեռ խնդիրներ ունենք»,-ասել է Հայկ Կիրակոսյանը` հավելելով, որ այդ նպատակով կենտրոնը տարբեր միջոցառումներ, համաժողովներ ու սեմինարներ կկազմակերպի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---