Ահարոն Ադիբեկյան. Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը29 հուլիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպը կիսել է փորձագիտական հանրության կարծքիը երկու մասի` մի մասը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, մյուս մասը` տարածքային ամբողջականության օգտին: Նրանք բոլորը իրավացի են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, այս դեպքում ամեն ինչ ուժն է որոշում: «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմն ուժային գերազանցություն ունի»,-ասել է սոցիոլոգը: Ներկայացնելով «Սոցիոմետր» կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունները, որ արվել են ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների շեմին, Ադիբեկյանը նշել է, որ Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը, 15 տոկոսը անհրաժեշտ է համարում փոխընդունելի լուծում գտնելը և միայն 0,1 տոկոսն է իր ապագան պատկերացնում Ադրբեջանի կազմում: «Հավանաբար, դա այն մարդիկ են, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել խորհրդային իշխանության օրոք»,-նշել է նա: Ահարոն Ադիբեկյանը հավելել է նաև, որ ժամանակի հետ Լեռնային Ղարաբաղում նվազում է Հայաստանին միանալաու կողմնակիցների թիվը: «Մեր հարցման արդյունքում հարցման ենթարկվածների միայն 33 տոկոսն է հանդես գալիս Հայաստանին միանալու օգտին, 67 տոկոսը գերադասում է անկախությունը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Ադիբեկյանը ներկայացրել է Ադրբեջանում ամերիկյան մի ընկերության վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ադրբեջանական բնակչության կեսից պակասն է հավատում, որ ԼՂՀ-ն կլինի Ադրբեջանի կազմում: «Սա ադրբեջանական բնակչության շրջանում պարտվողական տրամադրությունների վառ օրինակ է, ինչը սառը ցնցուղի դեր կատարեց այդ երկրի ղեկավարության տաք գլուխների համար»,-ասել է սոցիոլոգը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |