29 հուլիսի 2010 - 15:09 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային նոր էներգաբլոկերի կառուցման հարցում

ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկեր կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։