Աշոտ Մարտիրոսյան. Մեծամորի ԱԷԿ-ը հուսալի է աշխատում և լիովին անվտանգ է

Աշոտ Մարտիրոսյան. Մեծամորի ԱԷԿ-ը հուսալի է աշխատում և լիովին անվտանգ է

PanARMENIAN.Net - «Օգոսոտի 2-6-ը Հայաստանում կգտնվեն ՄԱԳԱՏԷ-ի և այլ կազմակերպությունների միջազգային փորձագետները, որոնք հետազոտություններ կանկացնեն Մեծամորի ԱԷԿ-ի պլատֆորմում»,-հայտնել է ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կազմակերպման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հուլիսի 29-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, միջազգային փորձագետներին կներկայացվեն հայ գործընկերների կատարած հետազոտությունների արդյունքները: «Ուսումնասիրելով այդ նյութերը` նրանք պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, որը կարելի է սպասել արդեն հաջորդ շաբաթվա ավարտին»,-ասել է Աշոտ Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ ըստ փորձագետների նախորդ եզրակացության, ԱԷԿ-ի գործող էներգաբլոկն աշխատում է հուսալի, լիովին անվտանգ է և մշտապես վերահսկվում է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների վերահսկողության տակ:

Ըստ կոմիտեի նախագահի, 2010-ի սեպտեմբերին Հայաստանը պետք է եռամյա հաշվետվություն ներկայացնի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ: «Նախորդ հաշվետվությունը, որ ներկայացվել է 2007 թվականին, հավանության արժանացավ ամերիկացի և եվրոպացի փորձագետների կողմից, և այն ներկայացնելուց հետո, մենք մանրակրկիտ կերպով պատասխանեցինք մոտ 100 հարցերի»:

Աշոտ Մարտիրոսյանը նշել է նաև, որ 1990-ականներից ի վեր, ԱԷԿ-ի անվտանգության համար ծախսվել է շուրջ 80 մլն դոլար և դա դեռ եզրագիծը չէ, քանի որ մշտապես անվտանգության ամրապնդմանն ուղղված աշխատանքներ են տարվում: Աշոտ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ այժմ ակտիվ աշխատանք է տարվում նոր էներգաբլոկի բացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---