Երևանում ակտուարական ավարտական վկայականներ հանձնեցին առաջին շրջանավարտներին29 հուլիսի 2010 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Երևանում ակտուարական որակավորման ծրագրի ավարտման կապակցությամբ AED-ն կազմակերպել էր հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ավարտական վկայականներ հանձնեցին հիմնական և խորացված դասընթացի առավել հաջողակ շրջանավարտներին: Հանդիսավոր արաղությանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն դոկտ. Ջաթինդեր Չիման, ԿԲ-ի փոխնախագահ պրն Վաչե Գաբրիելյանը, Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի միջազգային կրթության հանձնաժողովի նախագահ պրն Քրիս Դայքինը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ապահովագրական ոլորտի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներներ, ներկայացուցիչներ: Ընդառաջելով Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ), Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) միջոցով և համագործակցելով Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի հետ, մշակել և Հայաստանում սկսել է իրականացնել ակտուարական (ապահովագրական վիճակագիրների) որակավորման ծրագիր: Ծրագրի իրականացումը 2009թ. հոկտեմբերին ստանձնել է AED-ի Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը: Վերջինիս նպատակն է պատրաստել ապահովագրության և կենսաթոշակային ոլորտների ակտուարների` օժանդակելով ապահովագրական ընկերություններին ռիսկերի ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու գործում: Ակտուարների վկայագրման այս ծրագիրը կազմված է եղել երկու բաղադրիչներից` հիմնական և խորացված, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում կազմակերպվել են մեկ տարի տևողությամբ ուսուցում և որակավորման քննություններ: Ուսումնական դասընթացների մեծ մասը կատարել են Մեծ Բրիտանիայի որակյալ ակտուարները: Ուսուցման ծրագիրը կազմվել էր միջազգային չափորոշիչներին համապատասխան: Խորացված վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանը դրական արդյունքներով հիմնական դասընթացն ավարտելն էր: Հիմնական դասընթացըմեկնարկելէ 2008թ. մայիսին և ավարտվել 2009թ. փետրվարին: Ծրագրի երկրորդ և խորացված դասընթացի առաջին փուլերը տեղի են ունեցել 2009թ. փետրվարից մինչ 2010թ. հուլիսը: Հիմնական որակավորմանդասընթացի շրջանավարտները կարող են արտոնագրվել ԿԲ-ի կողմից որպես ապահովագրական ընկերությունների պատասխանատու ակտուարներ: Ծրագիրը միաժամանակ նրանց հնարավորություն է տվել կատարելու ակտուարական այլ աշխատանքներ բանկերում, կենսաթոշակային հիմնադրամներում, պետական և առևտրային կառույցներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |