Էյչ-Էս-Բի-Սի Բանկը նպաստում է Հայաստանյան աշխատաշուկայի զարգացմանը29 հուլիսի 2010 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր: Հայաստանում բանկի նախաձեռնությունները ներառում են նաև տեղական համալսարանների հետ կապերի զարգացումը: Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պարբերաբար մասնակցում է ԲԿՀ կարիերայի կենտրոնների հետ խորհրդակցությունների` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում երիտասարդ տաղանդների և աշխատաշուկայի զարգացմանը: Վերջերս Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավարը ներկայացրել է Էյչ-Էս-Բի-Սի-ի մոտեցումները «Ուսանողների և շրջանավարտների կարիերայի խնդիրները արդի աշխատաշուկայի համատեքստում» թեմայի շուրջ, Երևանի Պետական Համալսարանում` ԲԿՀ կարիերայի կենտրոնների, կրթության, կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական սեմինար-քննարկմանը: «Մեր աշխատակիցները մեր բիզնես հաջողության գրավականն են և մենք մշտապես զգալի ներդրումներ ենք կատարում նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի աճի ուղղությամբ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում, այնպես էլ ամբողջ Խմբում: 2009 թվականից մինչ օրս, ավելի քան 50 մլն. ՀՀ դրամ ենք ներդրել աշխատակիցների շուրջ 80%-ի վերապատրաստման և զարգացման ծրագրերում: Նշեմ նաև, որ իմ գործընկերներից վեցը ներկայումս ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ այլ բանկերում, որոնք վերադառնալով` Հայաստանյան շուկա կբերեն իրենց միջազգային փորձը և մոտեցումները: Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք խրախուսում ենք ոչ միայն փորձառության այլ նաև մարդկային ռեսուրսների բազմազանությունը. ներկայումս ունենք աշխատակիցներ Հայաստանի 8 մարզերից և 3 այլ երկրներից»,- ասում է Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավար Էլվինա Աղաջանյանը: Մինչ օրս 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերում: Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 88 երկրներում և տարածաշրջաններում գործող 8,000 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ - կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |