Կանադայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Կանադայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արման Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ռալֆ Լիսիշինի վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Երկուստեք կարեւորվեց 2010թ. մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացավ առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---