Հալիձոր գյուղի բնակիչները լավատեսությամբ են վերաբերվում ամենաերկար ճոպանուղու շինարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը Տաթևի վանքային համալիրի վերակառուցման ծրագրի իրագործման շրջանակներում դեպի Տաթևի վանք տանող ամենաերկար ճոպանուղու անվան ընտրության մրցույթ էր կազմակերպել: Հալիձոր և Տաթև գյուղերի (Սյունիքի մարզ) բնակիչներն ակնարկներ են պատրաստել, որոնցում ներկայացրել են իրենց տեսակետն այն առնչությամբ, թե ինչպես ճոպանուղին կփոխի իրենց կյանքը:

Մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակում չէր առաջադրվել, և մասնակցեցին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսուցիչներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը համակարգիչ ստացավ` ճոպանուղու համար առաջարկելով «Արծվի թևեր» անվանումը: Առաջարկվել էին նաև «Հալիվուդ», «Բարձրակետ», «Արծվի թռիչք», «Ծիածան», «Տաթև» անունները:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱՄՀ մամլո քարտուղար Զառա Ամատունին, այս մրցույթն առաջին հերթին նպատակաուղղված է այն բանին, որպեսզի վանքի մերձակա գյուղերի բնակիչներին ներգրավի տարածաշրջանում տուրիզմի զարգացման ծրագրի մեջ:

Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը նշեց, որ ճոպանուղու կառուցման արդյունքում գյուղում նոր աշխատատեղեր կհայտնվեն: «Սկսած խորհրդային ժամանակներից մեր գյուղը շատ բնակիչներ են լքել, մեկնել են գումար վաստակելու: Իսկ այժմ աշխատատեղերի խնդիրը կլուծվի: Մենք լավատեսությամբ ենք վերաբերվում այս նախագծին»,- ասաց գյուղապետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---