30 հուլիսի 2010 - 20:01 AMT
ՀՀ կրթության և գիտության նախարարն ու UNDP-ն 2 համատեղ ծրագրեր կիրականացնեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:

Նախարարը նշել է, որ երկուստեք հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության մշակման հարցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցության տրամադրելու պատրաստակամությանը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախագիծը խիստ կարևոր է, որովհետև լայնածավալ բարեփոխումների գործընթացում գտնվող կրթության և գիտության բնագավառումցանկալի արդյունքների հասնելու գրավականը հասարակական երկխոսության կայացումն ու հասարակության առավել լայն շերտերի մասնակցության ապահովումն է:

«Հիմք ընդունելով տեղեկատվական հասարակություն ձևավորելու ՀՀ կառավարության քաղաքականությունը` նման ռազմավարության առկայությունըդառնում է անհրաժեշտ պայման ինչպես կրթության և գիտության բնագավառի, այնպես էլ այլ ոլորտների համար»,- ասել է նա` բարձր գնահատելով նաև նախարարության կարողությունների գնահատմանը միտված ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախագիծը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, որ բոլոր զարգացած երկրներում էլ հասարակական դիմադրություն կակրթության և առողջապահության բնագավառներում իրականացվող բարեփոխումների առումով: Նա հավելել է, որ իրականցվող ծրագրերը հնարավորություն կտան ընդգծել բարեփոխումների առավելությունները` բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական կարծիքի ձևավորման համար: Դաֆինա Գերչևան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերի իրականացման ուղղությամբ նախարարությունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես նախարարության կարողությունների վերլուծման, ինտերնետային նոր կայքի ստեղծման, ինչպես նաև կրթական հեռուստահաղորդաշարերի և կրթական թեմաներով սոցիալական գովազդների պատրաստման և հեռարձակման հնարավորությունների առումով, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը: