Հայաստանում ռուսական ռազմակայանը ոչ միայն պաշտպանելու է ՌԴ շահերը, այլև ապահովելու Հայաստանի անվտանգությու՞նը

Հայաստանում ռուսական ռազմակայանը ոչ միայն պաշտպանելու է ՌԴ շահերը, այլև ապահովելու Հայաստանի անվտանգությու՞նը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որով փոփոխություններ կկատարվեն Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում: Սույն արձանագրության ստորագրման մասին առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու մասին Հայաստանի կառավարության որոշումը գտնվում է նախարարների գրասենյակի նորմատիվ ակտերի տվյալների բանկում: Արձանագրության նախագծի համապատասխան, «Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը բացի Ռուսաստանի Դաշնության ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներից Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»:

Նշված նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցություն է ցուցաբերում Հայաստանը ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովմանը», ասվում է արձանագրության նախագծում: Փաստաթղթի համաձայն, «ռուսական ռազմակայանի ռազմական կազմավորումների ընդունումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, 1997թ. օգոստոսի 29-ի ՌԴ ու ՀՀ միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա և կողմերի օրենսդրությանը համապատասխան»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---