Ստեփան Սաֆարյան. ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է հրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից

Ստեփան Սաֆարյան. ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է հրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից

PanARMENIAN.Net - Դեռևս հունիսին Ռիգայում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, որ այդ նստաշրջանի շրջանակներում ՆԱՏՕ ԽՎ նախագահ Ջոն Թաների հետ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հնարավորությունները: Բայց այդ ժամանակ ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հերքեց այդ տեղեկատվությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, կամ հայկական կողմն ի սկզբանե չգիտեր այդ մասին, կամ էլ պարզապես որոշեց հիմա արձագանքել: «Ամեն դեպքում ղարաբաղյան հակամարտության քննարկումն անթույլատրելի է ցանկացած այլ կառույցում, բացի ԵԱՀԿ ՄԽ-ից: Տվյալ դեպքում ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ դա ադրբեջանական նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում ոչ թե լուծել խնդիրը, այլ պարզապես բարձրացնել այն զանազան միջազգային կառույցներում»,- ընդգծել է Սաֆարյանը: Նա ավելացրել է նաև, որ այդ փաստը գիտակցելու դեպքում ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է ինքը հրաժարվի այդ ադրբեջանական նախաձեռնությունից: «Եթե ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովը, այնուամենայնիվ, ցանկանում է օժանդակել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, թող ուղղակիորեն ասի այդ մասին: Եթե ՆԱՏՕ ԽՎ-ն ընդունի ադրբեջանական կողմի առաջարկը, Հայաստանը պետք է լրջորեն մտածի այն անառողջ մթնոլորտի մասին, որը տիրում է այդ կազմակերպության ներսում»,- ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---