Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է «Նոր ալիք - 2010» մրցույթում

Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է «Նոր ալիք - 2010» մրցույթում

PanARMENIAN.Net - Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է պոպուլյար երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք - 2010» մրցույթում:Հուլիսի 31-ին Յուրմալայում ավարտվեց երրորդ մրցութային օրը, որը պարզեց «Նոր ալիք - 2010»-ի հաղթողին:Երեք մրցութային օրերի արդյունքում հայ երգչուհին 288 միավոր հավաքեց` ընդամենը մեկ միավորով գերազանցելով Ուկրաինայի ներկայացուցչուհի Տատյանա Շիրկոյին: Երրորդ տեղը զբաղեցրեց Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Դրանից 50 հազարը բաժին է հասնում առաջին տեղը գրաված մասնակցին, 30 հազար` երկրորդ և 20 հազար եվրո երրորդ տեղի համար:

Սոնա Շահգելդյանը հայտնել է, որ հաղթանակի համար ստացած գումարի մի մասը պատրաստվում է ծախսել անօթևան կենդանիներին օգնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթը կազմակերպելու գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ ունեցան 17 կատարողներ 12 երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---