Ժամկետային զինծառայողներ Սասուն Գևորգյանն ու Նարեկ Ղարաքեշիշյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով

Ժամկետային զինծառայողներ Սասուն Գևորգյանն ու Նարեկ Ղարաքեշիշյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը: Զինծառայողները պարգևատրվել են ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար:

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի և գնահատանքի:

Նույն օրը պարգևատրման արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրան բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթեց առողջություն, խաղաղ և արգասաբեր ծառայություն, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---