ԱՄՆ-ում հայտարարում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիրը «սեղանի վրա է»

ԱՄՆ-ում հայտարարում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիրը «սեղանի վրա է»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ռազմական ղեկավարությունը չափազանց մտահոգված է ինչպես Իրանի մոտ միջուկային զենքի առկայության, այնպես էլ այդ երկրի դեմ ուժային օպերացիայի հնարավորությամբ: Այդ մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայք Մալլենը`նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների պլան գոյություն ունի:

Մալենը չի ասել, թե երկու տարբերակներից որի հետևանքներն են առավել մեծ մտահոգություն առաջացնում: Ըստ ծովակալի, ռազմական գործողությունների ծրագիրը «սեղանի վրա է, ընտրությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինն է: Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Յադոլ Ջավանին հայտարարել է IRNA գործակալությանը, որ «անվտանգությունը Պարսից ծոցում կարող է վտանգվել, եթե ԱՄՆ-ն կատարի «իր սխալներից վատագույնը»: «Եթե տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տան հայտնվի, կտուժեն բոլոր նրանք, ով դրա պատճառը կհանդիսանա»,-ասել է Ջավանին:

Ըստ նրա, Պարսից ծոցը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, և Պարսից ծոցում անվտանգության սպառնալիքի դեպքում, Թեհրանի պատասխանը «վճռական է լինելու»,- ասել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարի տեղակալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---