Կարինե Նալչաջյան. Բանակ են զորակոչել հանրության համար պոտնեցիալ սպառնալիք ներկայացնող մարդու

Կարինե Նալչաջյան. Բանակ են զորակոչել հանրության համար պոտնեցիալ սպառնալիք ներկայացնող մարդու

PanARMENIAN.Net - «Վեց կյանք խլած վերջին միջադեպը հայկական բանակում համակարգի օղակներից մեկում թույլ տրված սխալի հետևանք է սակայն դա չպետք է վարկաբեկի հայկական բանակը»,-ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը օգոստոսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, սխալը կարող էր տեղի ունենալ արդեն այն ժամանակ, երբ հանրության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող տղային զորակոչեցին բանակ: «Ցավոք, երբեմն երիտասարդները ձգտում են խուսափել ծառայությունից և շատ դժվար է որոշել, թե արդյոք զինակոչիկը հավասարակշռված է թե ձևացնում է: Հենց այս պատճառով է, որ բժշկական հանձնաժողովը պետք է շատ մանրակրկիտ աշխատանք տանի»,-ասել է Կարինե Նալչաջյանը: Սակայն, ըստ նրա, բանակը Հայաստանի այն կառույցներից է, որը բազմաթիվ բարեփոխումների է ենթարկվել վերջին տարիներին և շատ է հզորացել: Իսկ նման միջադեպեր, ըստ նրա, կարող են տեղի ունենալ և տեղի են ունենում բազմաթիվ երկրներում:

Հուլիսի 28-ին Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կոպիտ խախտման պատճառով առաջացած միջադեպի արդյունքում զոհվեցին վեց զինծառայողներ` լեյտենանտ Վարդգես Հովսեփյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գուրգեն Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Մանասյանը (Չարենցավան), Կարո Այվազյանը (Երևան):

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---