2 օգոստոսի 2010 - 15:12 AMT
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանին 65-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական դերասան Գեորգի Մովսեսյանին 65-ամյակի կապակցությամբ: Շոնրհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է.«Փայլուն կոմպոզիտոր և գործիքավորող, Դուք հասել եք մեծ մասնագիտական ճանաչման, ստեղծել եք հրաշալի ստեղծագործություններ, որոնց թվում բազմաթիվ են էստրադային երգերն ու կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը: Եվ այսօր Ձեր ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն են վայելում ամենատարբեր սերունդների ունկնդիրների շրջանում»:

Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում: Նա շատ վաղ է սկսել նվագել ակորդեոնի վրա, մասնակցել է Խարկովի Ուսուցչի տան խմբակի պարապմունքներին: 1964 թվականին ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանի ակորդեոնի դասարանը: Իր առաջին «Ճանապարհներ» երգը նա գրել է 1965թ.: 1969 թվականից նա «Մոսկոնցերտի» դերասան է, մեներգիչ ու կենցերտմայստեր: Նա հայտնի դարձավ մեծապես իր երգերի շնորհիվ: 2001 թվականին նա արժանացավ ՌԴ ժողովրդական արտիստի կոչման: