Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները խուսափում են Ջավախքի խնդիրների լուծման օրակարգի ձևավորումից

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները խուսափում են Ջավախքի խնդիրների լուծման օրակարգի ձևավորումից

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները միշտ էլ խուսափել են վրացական կողմի հետ միասին Ջավախքի խնդիրների լուծման օրակարգ ձևավորել: Հայաստանը Վրաստանին ցույց չի տվել այն, որ Ջավախքը երկու երկրների միջև համագործակցության ու անվտանգության կամուրջ է հանդիսանում, ինչի արդյունքում Վրաստանի իշխանություններն անում են այն, ինչ իրենց է հարկավոր: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու վրաց թեմի խնդրին` Սաֆարյանն ընդգծել է, որ Վրաստանը պետք է ճանաչի հայկական եկեղեցու իրավաբանական կարգավիճակը: «Սակայն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք չի տարվում: Կարևոր հայ-վրացական խնդիրներ լուծելու փոխարեն Հայաստանի նախագահը մեդալով է պարգևատրում Վրաստանի նախագահին»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---