ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները օգոստոսի 2-ից 8-ի համար

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 2-ից 8-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, այս շաբաթ ոսկու գնման գինը կկազմի 12821.60 (-66.18) դրամ, բացթողնման գինը` 13936.52 (-71.94), արծաթի գնման գինը` 195.13 (+1.68), բացթողնման գինը` 212.10 (+1.83), պլատինի գնման գինը` 16969.46 (+519.34), բացթողնման գինը` 18445.07 (+564.50), պալադիումի գնման գինն այս շաբաթ կկազմի 5237.62 (+354.15), բացթողնման գինը` 5693.06 (+384.94) դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---