Ստեփան Սաֆարյան. «ՀՀ ՊՆ 6 զինվորի սպանության գործի բաց հետաքննություն պետք է վարի»

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈՒ զինվորների սպանության դեպքերը երկյուղ են առաջացնում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, ՀՀ ՊՆ որպեսզի չվերացնի հայ հասարակության վստահությունը բանակի հանդեպ, պետք է բաց հետաքննություն վարի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավորներին: « Այդ միջադեպը ցույց տվեց, որ զինված ուժերում նույնպես անհրաժեշտ է կադրային փոփոխություններ կատարել, որպեսզի արմատախիլ արվեն հնուց մնացած անբարո բարքերը», - ընդգծել է նա:

Հուլիսի 28-ին Հայաստանի ԶՈՒ զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով ծագած միջադեպի արդյունքում զոհվել է 6 զինծառայող` լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը (Երևան), ժամկետային զինծառայողներ` Գուրգեն Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտեմ Մանասյանը (Չարենցավան), Կարո Այվազյանը (Երևան):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---