Հրաչ Սիլվանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ

Հրաչ Սիլվանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---