Շահան Քանդահարյան. ԼՂՀ-ն պետք է պատեհ պահի սպասի անկախության միջազգային ճանաչման համար

Շահան Քանդահարյան. ԼՂՀ-ն պետք է պատեհ պահի սպասի անկախության միջազգային ճանաչման համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության ճանաչմանը հետևեց վրաց-ռուսական պատերազմը, որից հետո Ռուսաստանը միակողմանի կարգով ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը: Այսինքն, ճանաչում ճանաչումի դիմաց քաղաքական պատերազմը հանգեցրեց նրան, որ միակողմանի կարգով ճանաչվեց երեք տարածքների անկախությունը: Այդ մասին հայտարարել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ըստ Քանդահարյանի, Կոսովոյի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չէր կարող անպատասխան մնալ մյուս աշխարհաքաղաքական բևեռի կողմից: «Թեև այդ տարածքների անկախության ճանաչումն իրավական ակտ է, ըստ էության, այն քաղաքական քայլ է հանդիսանում»,-ասել է «Ազադկի» գլխավոր խմբագիրը:

Ինչպես նշել է Քանդահարյանը, եթե Հաագայի դատարանը Կոսովոյի անկախացման մեջ միջազգային իրավունքին ոչ մի հակասություն չտեսավ, ապա ինչու է միջազգային օրենսդրության խախտում համարում այլ տարածքների` ԼՂՀ-ի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրագործումը: Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ն չի կարող հստակ իրավաբանական պարզաբանում տալ նրան, թե ինչու են ճանաչում Կոսովոյի անկախությունը, իսկ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու ԼՂՀ-ի անկախությունը` ոչ:

Շահան Քանդահարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գտնվում է Կոսովո-Հարավային Օսեթիա-Աբխազիա գծից դուրս: «Արցախը դուրս մնաց ճանաչումների այդ չափաբաժիններից: ԼՂՀ ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել ժողովրդավարական սկզբունքներին և միջազգային նորմերին համապատասխան: Հարկավոր է շարունակել պայքարը միջազգային ճանաչման համար: Սակայն, մինչ այդ Ղարաբաղը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին` առավելությունները միշտ իր կողմը պահելով»,-նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---