Ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանի առաջին հայաստանյան մենահամերգի հատուկ հյուրն է Viza ռոք-խումբը

PanARMENIAN.Net - Ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի` օգոստոսի 12-ին կայանալիք համերգի բացմանը ելույթ է ունենալու ԱՄՆ-ից հրավիրված հատուկ հյուր` հանրահայտ Viza ռոք-խումբը: Այս մասին հայտնում են Սերժ Թանգյանի առաջին հայաստանյան մենահամերգի կազմակերպիչներ «Դիիմ Քոմյունիքեյշնզը» և «Ֆյուջիթիվ Ստուդիոսը»:

Viza-ն երաժշտական ոլորտում հանդես է գալիս 2005թ-ից: Խումբը բաղկացած է ինչպես հայ, այնպես էլ այլազգի 9 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներից, որոնց թվում է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Սերժ Թանգյանը խմբի մասին ասել է. «Viza-ն այն եզակի և հետաքրքիր խմբերից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Նրանք հիանալի աշխատանք են կատարում` միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը, և նրանց համերգներն ուրախ են անցնում և լի են էներգետիկայով»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---