2010 թվականի հուլիսին ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է 83 հազար ուղևոր

2010 թվականի հուլիսին ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է 83 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ տվյալների, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընթացիկ տարվա հուլիսին տեղափոխել է շուրջ 83 հազար ուղևոր: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, նրանցից 72 հազարը ներքաղաքական հաղորդակցությունում, իսկ 10,7 հազարը` միջպետական: Նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքը աճել է 6 տոկոսով, միջազգային ուղևորափոխադրումները` 35 տոկոսով: Ուղևորափոխադրումների ընդհանուր աճը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9,8 տոկոս:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀԿԵՈւ ուղևորափոխադրումների աճի ցուցանիշները հնարավոր դարձան երկաթուղու ընդհանուր բարեկարգման, արդիականացման ու նոր շարժակազմի ձեռք բերման, գնացքների երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ, ինչն արդյունքում ավելի գրավիչ դարձրեց ուղևորությունն երկաթուղով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---