Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը

Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, դա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների երկու «Ֆավորիտ» դիվիզիոնների վաճառքի մասին հաղորդագրություններին:

«Մենք վտանգավոր ու սխալ ենք համարում այն հայտարարությունները, որոնք արվում է են ուժի սպառնալիքի դիրքերից: Ուստի Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվեց ստորագրել սովորական սպառազինության մասին պայմանագիրը: Երևանը տվեց իր համաձայնությունը, սակայն Բաքուն կտրականապես դեմ է այդ առաջարկին` հիմնավորելով դա ղարաբաղյան հակամարտության առկայությամբ»,-ասել է դեսպանը:

Մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի հնարավոր երկարացումը` Հանս Յոհան Շմիդտը ընդգծեց, որ իրենք հետևում են այդ գործընթացին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---