4 օգոստոսի 2010 - 15:19 AMT
Հանս Յոհան Շմիդտ. Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտում

Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, Հայաստանի ու Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: «Ինձ թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լինի խորացնելու հարաբերություններն անվտանգության ոլորտում ոչ միայն ՀԱՊԿ անդամների, այլ նաև ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում նաև Գերմանիայի հետ»,-ասել է դեսպանը:

Գնահատելով Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության բազմազգ ուժերի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների դերը` Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ այսօր Հայաստանի զինված ուժերը ստիպված են պատասխանել մարտահրավերներն, որոնք բխում են ղարաբաղյան հակամարտությունից, և ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի տարածքների անվտանգությունը: Ուստի, այդ պատճառվ, նույնիսկ միջազգային խաղաղապահ առաքելություններին ավելի ակտիվորեն մասնակցելու մեծ ցանկության դեպքում, ձեր համար դժվար կլինի փոխել պաշտպանության ռազմավարությունը»,-ասել է դեսպանը: