ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Հայաստանի անդամակցությունն Եվրամիության տեսականորեն հնարավոր է

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունն Եվրամիությանը տեսականորեն հնարավոր է, սակայն շատ բան կախված է Հայաստանի ջանքերից ու ցանկությունից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Այժմ Հայաստանի ղեկավարության առջև խնդիր է ծառացած համապատասխանեցնել Հայաստանի օրենսնդրությունը եվրոպական չափանիշներին և մի շարք բարեփոխումներ իրագործել մաքսային, իրավական, դատական ոլորտներում, ինչպես նաև մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Այդ բարեփոխումների հաջող իրականացումից հետո կհաջողվի կնքել Ասոցիատիվ համաձայնագիր և հասնել մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի պարզեցման Հայաստանի ու ԵՄ-ի միջև»,-ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---