4 օգոստոսի 2010 - 16:49 AMT
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքը՝ այն համարելով ինչպես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք կապերը ամրապնդող կարեւոր օղակներից մեկը:

Հանդիպումից հետո նախագահը Պետրոս Թերզյանի հետ միասին մեկնել է քաղաք Շուշի եւ տեղում ծանոթացել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին, հաղորդոմ է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: