Ադրբեջանը կրակ է բացում սահմանի վրա հրդեհը հանգցնելու փորձերի դեպքում

Ադրբեջանը կրակ է բացում սահմանի վրա հրդեհը հանգցնելու փորձերի դեպքում

PanARMENIAN.Net - Այս տարվա ընթացքում Հայաստանում հրդեհների թվի աճ է արձանագրվել. 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 348 դեպք, մինչդեռ 2009թ. նույն շրջանում` 131: Իսկ այս տարվա հուլիսին տեղի է ունեցել 796 հրդեհ, իսկ 2009 թվականին` 167: Այս մասին լրագրեղներին է հաղորդել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արդեն մի քանի դեպք է արձանագրվել, երբ հրդեհները Հայաստանի տարածք են թափանցել Ադրբեջանից:

«Վայոց Ձորի և Տավուշի մարզերում հրդեհներն առաջացել են մի քանի տեղերում միաժամանակ, և մենք գտնում ենք, որ դրանք կանխամտածված հրկիզումներ են, քանի որ հայկական կողմից հրդեհները հանգցնելու փորձ կատարելիս հակառակորդը կրակ է բացել»,- ասել է նա` ավելացնելով, որ փրկարարական ծառայությունը ստիպված է եղել սպասել, մինչև կրակն ավելի անվտանգ տարածքներ կհասնի, որպեսզի սկսեն հանգցնել այն:

Պավել Գյոզալյանը գտնում է, որ դա Հայաստանին վնաս հասցնելու ևս մեկ միջոց է, և միջազգային կառույցները պետք է ուշադրություն դարձնեն դրան:

Մասնագետի խոսքով, Հայաստանի առավել հրդեհավտանգ տարածքներն են Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---