Ucom-ն ու Toshiba-ն հայկական շուկայում հանդես կգան նոր առաջարկով

Ucom-ն ու Toshiba-ն հայկական շուկայում հանդես կգան նոր առաջարկով

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունն ու Toshiba-ն կսկսեն համագործակցել Հայաստանում` նոր հնարավորություններ ստեղծելով և շահավետ առաջարկներ տրամադրելով հայ սպառողների համար: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ընկերության բաժանորդները, ովքեր օգտվում են ինտերնետի ծառայություններից կկարողանան ձեռք բերել Toshiba նոութբուքեր` վճարելով ամսական սկսած 11500 դրամից 24 ամսվա ընթացքում: Նա ավելացրել է, որ նոր համակարգիչներն օժտված կլինեն HD բարձր թույլատրելիությամբ և լուսադիոդային դիսփլեյով (led):

«Սրանք Ucom ընկերության առաջին քայլերն են նման նորարարությունների գծով: Հետագայում մենք մեր հաճախորդներին կընձեռենք desktop-համակարգիչներ, ինչպես նաև HD-հեռուստացույցներ ձեռք բերելու հնարավորությունը»,- ավելացրել է նա:

Ucom վաճառքի գծով մենեջեր Արամ Բարսեղյանն իր հերթին հաղորդել է, որ ընկերության հաճախորդները կկարողանան նոութբուքի գնումը ձևակերպել Ucom-ի գրասենյակներից մեկում մեկ օրվա ընթացքում, իսկ վարկի տոկոսները կներառվեն գործարքի գումարի մեջ:

Բացի դրանից, Toshiba Europe ընկերության ԱՊՀ և Բալթիկայի երկրների գծով մենեջեր Իգոր Սնիտկոն հաղորդել է, որ համակարգչային տեխնիկայի մատակարարումը Հայաստան նախկինում նշանակալի չէին և զանազան ուղիներով էին իրականացվում, և ոչ միշտ էր, որ երկիր էր հասնում որակյալ ապրանքը: «Հայաստանում սպառողների մոտ պատկերացում է ձևավորվել այն մասին, որ այստեղ է հասնում միայն անորակ ապրանքը, իսկ որակյալ համակարգիչը գերադասում էին ձեռք բերել արտասահմանում: Մենք ուզում ենք Հայաստանի առնչությամբ միջազգային ապրանքանիշերի պատկերացումը փոխել դեպի լավը»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---