6 օգոստոսի 2010 - 17:56 AMT
Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը Բոդրումում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Բոդրումում շարունակվող թուրքալեզու ժողովուրդների ԱԳ նախարարների գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Երկու երկրների արտգործնախարարներն այլ հարցերի շարքում քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը դեռևս շարունակվում է: Այդ առիթով մենք խոսել ենք Ահմեդ Դավութօղլուի հետ և քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիան ազդեցիկ երկիր է աշխարհում և մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում այն կշարունակի իր ջանքերը գործադրել», - ասել է Մամեդյարովը, հաղորդում է haberler.com-ը: