ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը

PanARMENIAN.Net - Սփյուռքահայ մասնագիտական ներուժի համախմբման ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը Կենտրոնական բանկի և ՀՀ բանկերի միության հետ համատեղ 2010 թվականի հոկտեմբերի 17-19-ը կազմակերպում է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը:

Իբրև համաժողովի գլխավոր նպատակ` նախարարությունն ակնկալում է ստեղծել ֆինանսիստների ու բանկիրների համահայկական ընկերակցություն և դրա հիման վրա մասնագիտական ցանց ձևավորել:

Համաժողովին մասնակցելու համար արդեն իսկ հարյուրավոր հրավերներ են ուղարկվել սփյուռքի տարբեր կառույցներին, անհատներին: Մի քանի հեղինակավոր բանկերի ղեկավարներ ու անվանի ֆինանսիստներ արդեն իսկ հայտնել են իրենց համաձայնությունը` մասնակցելու այս աննախադեպ հավաքին: Մասնակիցների ցանկը դեռևս համալրման փուլում է:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է մասնակիցների գրանցումը եւ հրավիրում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ֆինանսիստներին ու բանկիրներին` համաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---