Մկրտիչ Մինասյան. Երևանում բարձրահարկերը կառուցվել են անթույլատրելի հաճախականությամբ

Մկրտիչ Մինասյան. Երևանում բարձրահարկերը կառուցվել են անթույլատրելի հաճախականությամբ

PanARMENIAN.Net - «Զարգացած երկրներում մարդիկ գերադասում են բնակվել ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ ծայրամասում, որտեղ ավելի հանգիստ է և ավելի շատ են հանգստյան վայրերը: Հայաստանում մարդիկ պատրաստ են հսկայական գումարներ վճարել, որպեսզի կենտրոնում բնակվեն: Եվ հենց քաղաքի կենտրոնում հողի բարձր գների պատճառով բարձրահարկերը կառուցվել են անթույլատրելի հաճախականությամբ»,- օգոստոսի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծել է նաև, որ չնայած նրան, որ կառուցվող նոր շենքերը բավական ամուր են և պատրաստ են դիմակայել տարերային աղետներին, դրանց չափազանց մեծ խտությունը աղետի դեպքում խանգարելու է փրկարարական աշխատանքներին: Մկրտիչ Մինասյանը նշել է, որ ինքը 4-հարկանի շենքերի կառուցման կողմնակից է, սակայն կոչ է արել պայծառացնել քաղաքը, քանի որ Երևանի գորշությունը խորհրդային տարիներն է հիշեցնում: «Նման խտությամբ կառուցված շենքերը բացասաբար են ազդում ՀՀ մայրաքաղաքի բնակիչների վրա»,- ընդգծել է նա:

Խոսելով Հայաստանի մարզերի մասին` Մկրտիչ Մինասյանը նշել է, որ Հայաստանի որոշ քաղաքներ պարզապես մահանում են: Նման քաղաքների թվում է Չարենցավանը (Կոտայքի մարզ), և Մինասյանը կոչ է արել պայքարել այդ երևույթի դեմ և ջանալ կենդանացնել այդ քաղաքների տնտեսությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---