Ղարաբաղում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի կատարի ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտականությունները

PanARMENIAN.Net - Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը չի կատարի պարտականությունները, որոնք վերցրել է իր վրա որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկեր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի դեպքում ռուսական զորքերը չեն խառնվի և դա կբացատրեն նրանով, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, Մոսկվան խաղաղապահի դիրք կգրավի և կփորձի առավելագույնս դրսևորել իրեն այդ դերում` Լեռնային Ղարաբաղ մտցնելով խաղաղապահ զորքեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---