Իշիկ Քոշաները նշանակվել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ

Իշիկ Քոշաները նշանակվել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին: Բանակի գեներալ Իշիկ Քոշաները նշանակվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն` ցամաքային զորքերի հրամանատարի:

Երեկ երեկոյան երկրի պաշտպանության նախարարը և Թուրքիայի գլխավոր շտաբի գործող պետ բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը նախագահին վերոհիշյալ անձանց նշանակման մասին հրահանգ են ներկայացրել: Համաձայն հաստատված հրահանգի, բանակի գեներալ Հայրի Կիվրիկօղլուն նշանակվել է 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Նուսրեթ Թաշդելենը` Էգեյան բանակի հրամանատար, իսկ բանակի գեներալ Բիլղին Բալանլին` ռազմական ակադեմիաների հրամանատար, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---