Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը:

Երկրի ղեկավարը դրական է համարել «Հայկի սերունդ» կազմակերպության կողմից Արցախում սկաուտական շարժման նախաձեռնումը՝ Հայաստանից և Սփյուռքից երիտասարդների մասնակցությամբ, նշելով, որ այն կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու կապերի խորացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---