Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման նպատակով ստորագրվեց վարկային համաձայնագիր

Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման նպատակով ստորագրվեց վարկային համաձայնագիր

PanARMENIAN.Net - Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվեց 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը: Այդ գումարից ևս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. մարտի 10-ին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:

Գումարն ուղղվելու է Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու հարմարավետ շահագործումն ապահովելու նպատակով:

Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---