Հայաստանի ՀԽ ենթահանձնաժողովը հայերին կոչ է անում արհամարել Ախթամար կղզում կայանալիք միջոցառումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժոողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը նախօրեին նիստ է անցկացրել և Սփյուռքի ու ՀՀ հայերին կոչ արել չմասնակցել 2010թ. սեպտեմբերի 19-ին Թուրքիայի կողմից «Սուրբ Խաչ» թանգարանում կազմակերպվող միջոցառմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ժասմեն Ասրյանը: Նրա խոսքով, Հանրային խորհրդին էր դիմել «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը, որն այդ միջոցառումը որակել էր որպես Թուրքիայի հերթական քաղաքական քարոզչական սադրանք և հայ ժողովրդին կոչ արել ձեռնպահ մնալ միջոցառմանը մասնակցելուց` «այդ սադրանքը քողազերծելու և արժանի հակահարված տալու միտումով»:

«Քննարկելով այդ դիմումը` ենթահանձնաժողովն եկավ այն եզրակացությանը, որ ոչ մի հայ չպետք է ներկա գտնվի սեպտեմբերի 19-ին Ախթամարում կայանալիք միջոցառմանը: Ենթահանձնաժողովն այդ կոչով դիմել է թե’ Հայաստանի, թե’ Սփյուռքի հայությանը: Սա բարոյական քայլ է, և յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն կրի ու չվնասի մեր պետության դիվանագիտական հաջողություններին»,- ասել է Ժասմեն Ասրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---