Վահրամ Միրաքյան. «Հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի մեղավորները բացահայտվում են և պատժվում»

PanARMENIAN.Net - «Միջադեպեր լինում են աշխարհի բոլոր խոշոր երկրների բանակներում, սակայն ոչ մի երկրում լրատվական գործակալությունները չեն պահանջում երկրի պաշտպանության նախարարի ինքնասպանությունը», - ասել է տեղեկատվական քաղաքականության գծով փորձագետ Վահրամ Միրաքյանը` օգոստոսի 10-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, լրատվությունը սխալ է անում այդ միջադեպերն ընդհանրացնելով, երբ եզրահանգումներ է անում հայկական բանակի թույլ լինելու մասին: «Դրանից օգտվում են նաև Ադրբեջանի ԶԼՄ-երը, որոնք ուռճացնելով այդ նորությունները, դրանք օգտագործում են իրենց հակահայկական քարոզչության համար», - նշել է Միրաքյանն, ավելացնելով, որ հայկական լրատվության մեջ հաճախ են տեղ գտնում անհիմն լուրեր:

Փորձագետը նշել է նաև, որ հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի մեղավորները բացահայտվում են և պատժվում: «Հավանական է, որ այդ միջադեպերի համար մեղավոր է զինկոմիսարիատը, որ հաշվառման է վերցրել զինվորին, կամ զորամասի հրամանատարը, սակայն միանգամից բարձրագույն ատյանին մեղադրելն անհեթեթություն է: Հայկական որոշ ԶԼՄ-երի պահանջը պաշտպանության նախարարի պաշտոնաթողության, առավել ևս ինքնասպանության մասին հարցի լուծում չէ, առավել ևս, որ Սեյրան Օհանյանը պատրաստակամ լսում է առաջարկներ», - նշել է տեղեկատվական քաղաքականության գծով փորձագետը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում զարգանում է զինվորական հոգեբանություն, որը դեռևս նոր ոլորտ է երկրի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---