11 օգոստոսի 2010 - 11:55 AMT
Ռուսաստանի հայկական համայնքը մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել անտառային հրդեհներից տուժածներին

«Անտառային հրդեհներն իսկական աղետ են դարձել Ռուսաստանի համար: Ռուսաստանի տարբեր շրջաններում մահացել են մարդիկ, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Ռուսաստանի հայերի միությունը ցավակցում է մահացածների ընտանիքներին և կարեկցում տուժածներին: Գիտակցելով, որ մոլեգնող աղետի ծանր հետևանքների հաղթահարման լայնածավալ ծրագիրը, որն իրականացվում է երկրի ղեկավարության կողմից, պահանջում է նաև հասարակական աջակցություն, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վոլգոգրադի, Կրասնոդարի, Ստավրոպոլի և այլ շրջանների հայկական համայնքները միջոցների և ունեցվածքի հավաք են սկսել, որն անհրաժեշտ է տուժած ընտանիքներին»,- ասվում է Միության հայտարարությունում:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի Հայերի միության մամլո ծառայությունը, այսօր արդեն հավաքվել է 7 մլն ռուբլի և շուրջ 100 տոննա մարդասիրական օգնություն: Միջոցների և ունեցվածքի հավաքման ակցիան շարունակվում է:

Օգոստոսի 12-ին նախատեսվում է հումանիտար օգնության առաջին խմբաքանակը` 10 բեռնատար ավտոմեքենա, ուղարկել Վորոնեժի, Նիժեգորոդի և Ռյազանի մարզեր: