11 օգոստոսի 2010 - 12:32 AMT
«Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է շուրջ 429 հազար քմ մայրաքաղաքային ճանապարհ

«Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է շուրջ 429 հազար քմ մայրաքաղաքային ճանապարհ: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, այդ մասին զեկուցել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Մայրաքաղաքում ասֆալտապատվել է 429 000 քմ, այդ թվում արդեն ասֆալտապատվել է 70, բարեկարգվել` բակային 24 տարածք: Բակային տարածքներում տեղադրվել են 71 խաղային ատրակցիոններ, օրերս կտեղադրվի ևս 25-ը: Բակային 31 տարածքում վերականգնվել է արտաքին լուսավորությունը: Զեկուցվեց նաև, որ մինչև հոկտեմբեր մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով:

Զեկուցվեց, որ արդեն ավարտվել են Մյասնիկյան պողոտայում ընթացող շինարարական աշխատանքները, օրերս դրանք կավարտվեն նաև Աճառյան փողոցում: Մինչև օգոստոսի 15-ը կավարտվի նաև Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի շինարարությունը: