Հրայր Սիմոնյանը շախմատի երիտասարդական ԱԱ-ում հաղթանակ է տարել ադրբեջանցի Ուլվի Բայրանի նկատմամբ

Հրայր Սիմոնյանը շախմատի երիտասարդական ԱԱ-ում հաղթանակ է տարել ադրբեջանցի Ուլվի Բայրանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-16-ը լեհական Չոտովա քաղաքում ընթանում է մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնություն: Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը և Անի Խանամիրյանը:

7-րդ տուրում Սիմոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Ուլվի Բայրանիի նկատմամբ: Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը ոչ ոք են խաղացել համապատասխանաբար Անդրեյ Բարիշպոլեցի (Ուկրաինա) և Մաթաս Նարմոնտասի հետ (Լիտվա):

Հովհաննիսյանը 5 միավորով 17-րդ տեղում է` առաջատարին զիջելով 1 միավորով: Սիմոյանը 4,5 միավորով 29-րդն է, Տեր-Սահակյանը` 64:

Հայաստանի իգական սեռի միակ ներկայացուցիչ Անի Խանամիրյանը պարտվել է չեխ շախմատիստուհուն և 2,5 միավորով 61-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---