Վարդան Խաչատրյան. Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կարող է հետաձգվել

Վարդան Խաչատրյան. Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գալիք այցը Հայաստան կարող է հետաձգվել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, այցը չեղյալ համարելու հստակ պատճառները դեռ հայտնի չեն: «Կարելի է ենթադրել, որ այցը կտեղափոխվի սեպտեմբեր Ռուսաստանի որոշ մարզերում անտառային հրդեհների հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշել է պատգամավորը:

Նշենք, որ օգոստոսի 18-ին Երևանում կսկսվի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը պետական այցով կժամանի Հայաստան: Նա պետք է մասնակցեր նաև Գյումրի քաղաքում «Պատվո բլուրի» հանդիսավոր բացման արաողությանը, որտեղ թաղված են ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---