Վարդան Խաչատրյան. Ալիևը կարող է սեփական թակարդն ընկնել

Վարդան Խաչատրյան. Ալիևը կարող է սեփական թակարդն ընկնել

PanARMENIAN.Net - Կա մի հանգամանք, որի դեպքում կարող է վերսկսվել պատերազմը` եթե Իլհամ Ալիևն ընկնի սեփական քաղաքական թակարդը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով, ադրբեջանական հասարակայնության մեծ մասն օժանդակում է երկրի նախագահի ռազմատենչ ճարտասանությունը, և կարող է վրա հասնել մի պահ, երբ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանա, որպեսզի խոսքերը գործի վերածվեն: Ընդ որում, նա նշել է, որ եթե անգամ պատերազմը վերսկսվի, այն լավագույն դեպքում 4-5 օր կշարունակվի:

«Հայաստանը պատրաստ է հնարավոր պատերազմին»,- ասել է Խաչատրյանը` ավելացնելով, որ հայկական կողմի միակ անհանգստությունը կարող է լինել Բաքվի կողմից հանկարծակի հարձակումը: «Հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից հանկարծակի կրակ բացելու դեպքում Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ լինեն»,- նշել է Վարդան Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---